Հասարակություն

Սահմանում այժմ հարաբերական անդորր է, հակառակորդը զոհ է տվել

Ադրբեջանի զինված կազմավորումները ողջ գիշեր ինտենսիվորեն խախտել են հրադադարի ռեժիմը հայ- ադրբեջանական սահմանում եւ շփման գծում, ինչի մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Իսկ ահա ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը զոհվել է ադրբեջանցի մեկ զինվոր։

Սահմանային իրավիճակի մասին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը «Ֆեյսբուքում» գրել է. «Հուլիսի 24 –ի երեկոյան ժամը 19-ից սկսած՝ հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում: Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր: Կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետերից: Ընդհանուր առմամբ , խախտումների քանակը գերազանցում է 160-ը: Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է:

Ի դեպ, ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին: Հորդորում ենք չտրվել նման սադրանքներին եւ հիմնվել միայն հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա: Մենք ադրբեջանական քարոզչության մասին ավելի մեծ կարծիք ունեինք»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Back to top button