ԿարևորՔաղաքական

Բաքուն Ստերլիգովի դեմ քրեական գործ է հարուցել

Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս գործարար Գերման Ստերլիգովի դեմ, ասված է այս երկրի դատախազության եւ արտգործնախարարության համատեղ հայտարարության մեջ։

Հունիսի վերջին Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված գործարարին Բաքուն մեղադրում է «ադրբեջանական սահմանը ապօրինի հատելու» եւ «պետության դեմ ուղղված կոչերի» մեջ։

«Նա, անշուշտ, գիտեր՝ ուր է գնում եւ նրան հայտնի էր Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, ինչպես եւ նման քայլի հետեւանքները»,- քրեական գործի հարուցումը այսպես է մեկնաբանել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, հայտնում է Բի Բի Սի- ն։

Back to top button