
լրացվել է ժամը 17։58- ին

Պատերազմական իրավիճակում զինված ուժերի գլխավոր հրամանատարը վարչապետն է, ոչ պատերազմական իրավիճակում՝ պաշտպանության նախարարը: Այս սահմանումն է տրվել Սահմանադրության հայեցակարգի նոր նախագծում, որն օրերս հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: Հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են նախագծի հիմնական դրույթները:
Պատերազմական իրավիճակներում զինված ուժերի գլխավոր հրամանատարը վարչապետն է, ոչ պատերազմական իրավիճակներում՝ պաշտպանության նախարարը, զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է: Այս սահմանումն է տրվել Սահմանադրության հայեցակարգի նոր նախագծում, որն օրերս հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: Հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են նախագծի հիմնական դրույթները: Փաստաթուղթը երեկ քննարկվել է նաև ՀՀԿ խորհրդի նիստում: Արդյո° ք նոր ձևակերպումները փարատել են անվտնագության խնդիրներին առնչվող այն մտահոգությունները, որոնց մասին հանձնաժողովի անդամների հետ վերջին հանդիպման ժամանակ խոսել էր հանրապետության նախագահը: Պատասխանելով հարցին՝ Վրադան Պողոսյանն ասել է, որ հիմնական մտահոգությունները փարատված են:
«Երեկվա նիստում քննարկվել է նաև այդ հարցը: Տպավություն էր, որ անվտանգության առումով այս փուլում լուրջ հակափաստարկներ չկան: Նախագծով սահմանվել է, որ խաղաղ ժամանակներում զինված ուժերը գտնվում են կառավարության կոլեկտիվ վերահսկողության տակ, այդ ժամանակահատվածում ԶՈՒ գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարարն է: Մոդուսը փոխվում է պատրեազմական իրավիճակներում. այդ ժամանակ գլխավոր հրամանատրը վարչապետն է»:
Հիշեցնենք, նախագիծը կառավարման խորհրդարանական համակարգ է նախատեսում: ԱԺ-ն ընտրվելու է համամասնական ընտրակարգով, 5 տարի ժամկետով, կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից: Նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարի է։ Ի տարբերություն գործող Սահմանադրության ՝ նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ, նա պաշտոնավարման ընթացքում չի կարող կուսկացության անդամ լինել: Հետաքրքիր նորամուծություն է հանրապետության նախագհի ոչ թե ուղիղ ընտրություններով, այլ ընտրիչների կողմից ընտրվելու առաջարկը: Ըստ հայեցակարգի ՝ ընտրիչների ժողովը կազմված է լինելու Ազգային ժողովի պատգամավորներից և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:




