

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցերի շնորհիվ Հայաստանը կարողացավ այլ պահանաջներ ներկայացնել ռազմավարական գործընկեր Ռուսատանին: Ռուսաստան էլ, վախենալով կորցնել Հայաստանին, որոշակի քայլերով ընդառաջ գնաց: Վերլուծելով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է տեղեկատվական անվտնագության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Երբ քաղաքացիական գործընթացը վերածվում է քաղաքական, նման շարժումները ինքնստինքյան անկում են ապրում ՝գնալով դեպի մարում: Բաղրամյան փողոցում 10 օրից ավելի տեղի ունեցած բողողքի ակցիաների վերլուծոթյունն է լրագրողներին ներկայացնում տեղեկատվական անվտնագություն փորձագետ Տիգրան Քոչարյանը: Ըստ բանախոսի՝ այս ցույցի առանձանահատկությունն այն էր, որ որևէ վատ մեկնաբանություններ չեն հնչել սոցիալական ցանցերում:
Իսկ արտաքին քաղաքական առումով պրոցեսն ավելի բարդ է եղել, քանի որ ռուսական ԶԼՄ-ները առաջին իսկ օրվանից փորձեցին այնպես լուսաբանել, որ այստեղ Մայդան է սկսվել, բայց փորձագետների ու հայ լրագրողների շնորհիվ նրանց ստիպեցին իրադարաձությունները լուսաբանել այնպես ինչպես կա:
Տիգրան Քոչարյանը նկատում է, որ երբ ակցիան տեղախվեց երկրոդ փուլ շատ քաղաքական գործիչներ փորձեցին դիվիդենտներ շահել ու փորձեցին շարժումը իրենցով անել, որը չստացվեց: Այս ամբողջ պրոցեսում իշխանություններն էլ ունեցան ձեռքբերումներ, մասնավորապես Հայաստանը կարողացավ այլ պահանջներ ներկայացնել ռազմավարական գործընկերոջը:




