Հասարակություն
Քաղաքաշինության նախարարն ընդունել է Ֆիրդուսիի իրացման գոտու բնակիչներին
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի թաղամասի իրացման տարածքի բնակիչների 15 հոգանոց ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և պատասխանատու կազմակերպության ներկայացուցիչը, մանրամասն քննարկվել են հուլիսի 13-ին Ֆիրդուսի թաղամասի բնակիչների մասնակցությամբ՝ հանրապետության վարչապետի մոտ կայանալիք խորհրդակցության հարցերի շրջանակը և դրանց լուծման ժամանակացույցը: