Հասարակություն

ԱՆ «թեժ գիծ» զանգողների թիվն ավելացել է

Այս տարվա առաջին կիսամյակում առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը ստացել է 7488 հեռախոսազանգ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հեռախոսազանգերի թիվն աճել է գրեթե 22,2%-ով,-հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են տեղեկատվական բնույթի հարցերը:

Այս տարի արձանագրվել է օձի խայթոցի 39 դեպք՝ 2014-ի նույն ժամանակահատվածի 33-ի համեմատ:  Առաջին կիսամյակում ստացված բողոքների կապակցությամբ հարուցվել է 5 վարչական վարույթ, 7 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 2-ն ազատվել է աշխատանքից: Մեկ բուժաշխատող ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանքի: Գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրվել և քննարկվել են, տրվել սպառիչ պատասխաններ և ստացել համապատասխան լուծումներ: Խնդրահարույց դեպքերի առնչությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ և համապատասխան լուծումներ:

Կարդացեք նաև

Back to top button