

Մենք հասանք մեր նպատակին. մեր գլխավոր նպատակն անվտանգ մասնակցությունն էր, բացման արարողությանը Հայաստանի դրոշը բարձր տանելը, Հայաստանի պետական դրոշը Բաքվում բարձրացնելը, մեդալ նվաճելը եւ պատվով վերդառնալը` ամփոփելով Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերը լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը: Հայկական պատվիրակության հանդեպ միտումնավոր որեւէ քայլ չի տեսել նաև պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը: Միայն հայտնել է, որ Բաքվում բոլորի ուշադրության կենտրոնում Հայաստանի պատվիրակությունն էր և ամենաշատը մեզ հետ էին ուզում հարցազրույցներ անել` անգամ ադրբեջանական լրատվամիջոցները:
Մենք Բաքու մեկնեցինք եւ վերադարձանք գլուխներս բարձր: Եվ այսօր Բաքվի խաղերին մեր մասնակցության շնորհիվ մենք ունենք մեծ հեղինակություն և համախոհների մեծ բանակ, անդրադառնալով Բաքվում կայացած Եվրոպական 1-ին խաղերում Հայաստանի մասնակցությանը, այսօր նշեց Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:
Խոստովանելով, որ Բաքու գնալը հաճելի չէր պատվիրակության անդամներից և ոչ մեկի համար, պատվիրակության ղեկավարը, այնուամենայնիվ, նշեց, որ Հայաստանի մասնակցությունն այս խաղերին շատ կարևոր էր և նույնիսկ պատվի հարց էր:
Միակ վիճահարույց հարցը, որ ունեցել ենք Բաքվում, բռնցքամարտի մրցումներում էր, նկատեց Հրաչյա Ռոստոմյանը՝ հավելելով, որ մրցավարությունն ընդհանուր առմամբ բոլորի զայրույթն էր շարժում. ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ մյուսների: «Խնդիրը մրցաձևի գնահատման նոր մեխանզիմն էր, որն այդպես էլ անհասկանալի մնաց ինձ համար: Իսկ ընդհանրապես միտումնավոր որեւէ քայլ չենք տեսել մեր պատվիրակության հանդեպ»,- խոստովանեց պատվիրակության ղեկավարը:
Խաղերից անչափ տպավորված էր նաև հայաստանյան պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը: Նա նշեց, որ Հայաստանի պատվիրակությունը Բաքվում ուշադրության կենտրոնում էր և ամենաշատը մեզ հետ էին ուզում հարցազրույցներ անել՝ անգամ ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրախաղեր-2015-ին 6 մարզաձևերում ներկայացրել էր 25 մարզիկ, որոնցից միայն հունահռոմեկան ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանին հաջողվեց արծաթե մեդալ նվաճել: Արդյո։ք կանխատեսելի էր նման արդյունք, թե։ մեր պատվիրակությունը ավելիին էի սպասում, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց, որ իհարկե ավելին էին ակնկալում, սակայն գլխավոր նպատակը մարզիկների անվտանգությունն էր և պատվով վերադառնալը:




