

Դիմորդների թվով առաջատարն այս տարի ևս մայրաքաղաք Երևանն է, որին հաջորդում են Գյումրին, Վանաձորը: Դիմորդների ամենաքիչ թվով այս տարի առանձնանում է Վայոց Ձորը: Դիմորդների կողմից ամենապահանջված մասնագիտություններն են՝ միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում, բուժական գործ: Պետական ավարտական և միասնական քննությունների առաջին փուլի արդյունքներն է այսօր ներկայացրել Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
Ամփոփելուվ միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանն ասում է. նախորդ տարիների համեմատ արտառոց շեղումներ չկան: Դիմորդների թիվը՝ 11 803 է, նախորդ տարվա համեմատ 500-ով պակաս: Սակայն այս տարի, նախորդ տարվա համեմամատ, ավելին են երկրոդ փուլի համար ներկայացված դիմումները: 3747 դիմորդ ունենք միայն Երևանից: Մայրաքաղաքին հաջորդում են Գյումրին, Վանաձորը: Ամենքիչ թվով դիմորդմներ գրանցվել են Վայոց Ձորից:
Ամենամեծ թվով դիմորդներ քննություն են հանձնել Հայոց լեզու և հայ գրականությունն առարկայից: Իտալերենից և պարսկերենից այս տարի դիմորդներ չեն եղել: Առաջին փուլում քննություններից բացակայել է 1088 դիմորդ: Ովքեր բացակայել են հարգելի պատճառով, կարող են մասնակցել քննութունների երկրոդ փուլին: Ըստ թեստավորման կենտրոնի տնօրենի, հիվանդության պատճառով քննությունը չհանձնելու դեպքում հստակ կարգ է գործում:
Առաջին փուլում քննությունից հեռացեվել է վեց երեխա: Նախորդ տարվա համեմատ այս թիվը թգալիորեն նվազել է: Գագիկ Մելիքյանը սա պայմանավորում է հեռախոսներից օգտվելու հնարավորությունների սահմանափակմամբ: Որևէ դիմորդի մոտ հեռախոս հայտաբերելու դեպքում նա անմիջապես դուրս է հրավիրվում քննասենյանկից:
Խոսելով քննությունների երկրորդ փուլի մասին, ԳԹԿ տնօրենն ասաց, որ դիմորդների թիվն այս պահի դրությամբ 840 է, նախորդ տարվա համեմատ այս թիվն աճել է, և ակնկալվում է, որ էլի ավելի կմեծանա: Դիմորդների թիվն անցած տարվա համեմատ ավելացել է ճարտարագիտական և Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարաններում: Մյուս բուհերում դիմորդների թվի նվազում է նկատվել: Մելիքյանի գնահատմամբ շատ վատ վիճակում են մասնավոր բուհերը: Կան բուհեր, որոնք ընդհանրապես դիմորդներ չունեն: Խոսելով քննությունների որակի մասին, ԳԹԿ տնօրենը նշեց .«Նախորդ տարվա 483 բողոքի փոխարեն, այս տարի ունենք 270 դիմում-բողոք, ինչը վստահության աճի մասին է խոսում»:




