
Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով պատգամավոր դարձած Մեհմեդ Ալի Արսլանը հայ է: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում տեղի ունեցած երդման արարողության ժամանակ նա հրաժարվել է արտաբերել «Մեծ թուրք ազգ» արտահայտությունը՝ փոխարենը օգտագործելով «Թուրքիայի մեծ ազգ» արտահայտությունը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
Աղբյուրի համաձայն՝ որոշ պատգամավորներ իրենց դժգոհությունն են արտահայտել տեքստում արված փոփոխության կապակցությամբ, և Մեհմեդ Ալի Արսլանը ստիպված է եղել կրկնել երդման տեքստը:




