

«Արմենիա» առագաստանավը, 2009 թվականի մայիսի 28-ին մեկնարկելով Միջերկրական ծովի Վալենսիա նավահանգստից, 2011 թվականի օգոստոսի 5-ին նորից մտել է Միջերկրական ծովի ջրեր՝ դրանով իսկ ավարտելով հայ ժողովրդի պատմության առաջին շուրջերկրյա նավարկությունը: Մեսրոպ Մաշտոցի անունը կրող գիտարշավը նվիրված էր օտարության մեջ հայկական բոլոր պատկանելությունները պահպանած հայ մայրերին: Երեք օվկիանոսով, հինգ մայրցամաքով և բազում քաղաքներով անցած «Արմենիա» առագաստանավի 8 հոգանոց անձնախմբի հերոսական ուղին մեկ ֆիլմում է ամփոփել ռեժիսոր Վահե Գևորգյանցը, որի պրեմիերան կայացել է երեկ «Մոսկվա» կինոթատրոնում:
2009 թվականի մայիսի 28-ին Միջերկրական ծովից մեկնարկած «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության մասին երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում վավերագրական ֆիլմի պրեմիերա էր, որին ներկա էր նաև հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ֆիլմի հեղինակները մտադիր են 2 տարվա նավարկության վավերագրերից ութմասանոց ֆիլմաշար հավաքել, ինչն ամբողջական պատկերացում կտա արկածներով ու հիշարժան հանդիպումներով առլեցուն այդ երթուղու մասին: Ֆիլմաշարի առաջին մասի սցենարիստը Աննա Դերձակյանն է:
«Ֆիլմը նկարահանվել է Զորի Բալայանի «Ծովից ծով Արմենիա» գրքի հիման վրա: Շատ արկածներով հագեցած գիրք էր և մեզ համար շատ դժվար էր կողմորոշվելը ինչր կարելի էներառել ֆիլմում, ինչը՝ ոչ: Բայց շնորհակալություն թիմերին»:
«Ծովից ծով Արմենիա» ֆիլմի 2 օպերատորները աշխարհասփյուռ գաղթօջախներում շատ հետաքրքիր բացահայտումներ են վավերագրել և դրանք, ըստ նրանց, երկրագնդի գրեթե բոլոր միջօրեականները հատող շուրջերկրյա նավարկությունների պատմության մեջ, մեզ համար գոնե առանձնահատուկ նշանակություն ունեն: Օպերատոր Սամվել Բաբասյանի վկայությամբ՝ պատմության համար նշանակալից բացահայտումներ տեղ են գտել նաև վավերագրական մեկ ժամանոց ֆիլմում:
«Մեր պատմության համար արվեցին որոշ բացահայտումներ: Օրինակ Սուրաբայիի հայկական եկեղեցին, որի մասին համոզված եմ ոչ ոք չգիտեր, մենք գտանք այդ եկեղեցին, նկարեցինք, մեզ բերեցին նրա փաստաթղթղերը, որ դա հայկական է եղել և այդ ամենը ֆիլմում կա»:
Արշավախմբի ղեկավար, բժիշկ, գրող, հրապարակագիր, պատմական նավարկությունը ինքնաշեն նավակով Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում 8 հոգանոց խմբով նավարկած Զորի Բալայանը 5 մայրցամաքներում միլիոնավոր հայրենակիցների և այլազգի պաշտոնատար անձանց հետ հանդիպումները, յուրատեսակ բացահայտումները, համարում է ազգանպաստ և մեր երկրի համար կարևոր: «Ծովից ծով Արմենիա» առաքելությունը խորագրով նավարկությունը, հիշեցնեմ, մեկնարկել է Միջերկրական ծովի ջրերից, Ջիբլաթարի նեղուցով կտրել-անցել Ատլատյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսները և 2011 թվականի օգոստոսի 5-ին ավարտել մեկնակետում: Ֆիլմի հեղինակ Զորի Բալայանի հավաստմամբ՝ ֆիլմաշարի յուրաքանչյուր մաս անդրադառնալու է առանձին որևէ թեմայի կամ արժանահիշատակ հարցազրույցների:
Ականատեսների վավերացմամբ՝ օվկիանոսային աղետների ու արհավիրքներին հետևելու համար կարելի է դիտել ֆիլմն ու այդ դժվարնացանելի ուղևորության հեռակա մասնակիցը լինել: Ինչպես և ֆիլմից հետո տպավորվածի մասին որակեց հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
«Հավանեցի, ուժեղ ֆիլմ էր: Ինձ համար առավել հաճելի էր այն, քանի որ ես նավ չեմ նստում, վախենում եմ նավերից և օդանավերից, շատ շնորհակալ եմ՝ իրեն օգնությամբ ճանապարհորդություն կատարեցի տարբեր երկրներ»:
Մեծ հայրենասիրություն դրսևորող ֆիլմին դրական գնահատական տվեց նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ նշելով, որ այս ֆիլմը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայը որտեղ էլ որ հանգրվանի ստեղծում է փոքր Հայաստան:




