Միասնական քննությունների առաջին փուլն արդեն ավարտվել է: Առջևում 2-րդ փուլն է, որը կանցկացվի հունիսի 25-հուլիսի 8-ը: ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտտուղարի տեղակալ Ժակ Մանուկյանն այսօր լրագրողներին է ներկայացրել առաջին փուլի արդյունքները և նշել, որ առաջին փուլով ԵՊՀ-ն ունեցել է 3448 դիմորդ: Համալսարանի ներկայացուցիչը հայտնել է, որ ամենապահանջված մասնագիտությունները շարունակում են մնալ հումանիտար թևում, թեև այս տարի ակտիվություն է նկատվել նաև բնագիտական մասնագիտությունների գծով:
Չնայած բուհերում դիմորդների թվի նվազմանը, ԵՊՀ-ում նախորդ տարվա համեմատ դիմորդների պակաս չի եղել և միայն միասնական քննությունների 1-ին փուլով Մայր բուհն ունեցել է 3448 դիմորդ: Առջևում դեռևս 2-րդ և 3-րդ փուլերն են, որոնց համար դիմորդների հայտագրումը կսկվի հունիսի 24-ից, ամփոփելով առաջին փուլի արդյունքները հայտնեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտտուղարի տեղակալ Ժակ Մանուկյանը:
ԵՊՀ-ը դիմորդներ է ունեցել բոլոր մասնագիտությունների գծով: Բայց ամենապահանջված մասնագիտությունները շարունակում են մնալ հումանիտար թևում: Այս տարի ակտիվություն է նկատվել նաև բնագիտական մասնագիտությունների գծով:
Ընդունելության արդյուքներն առավել հստակ կդառնան 2-րդ փուլից հետո միայն, բայց դատելով առաջին փուլի արդյունքներից ԵՊՀ-ն դիմորդների թվով դարձյալ առաջատար դիրքում է: