
Էլ.էներգիայի թանկացման դեմ բողոքող «Ոչ թալանին» նախաձեռնության ցուցարարները շարունակում են իրենց նստացույցը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում։ Ժամը 23- ից հետո փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ըստ վարչական իրավախախտումների մասին օրենքի աղմկել չի կարելի եւ ցուցարարներն աղմկելով օրենք են խախտում։
Փոխստիկանապետ Վալերի Օսիպյանը ելույթ ունենալով հայտարարել է, որ ցուցարարների մեջ կան մարդիկ, կան խմբեր, որոնք սադրում են, որ մարդիկ չհեռանան։ Նա առաջարկել է հեռանալ, սակայն նրա սուլոցներով ընդհատել են։




