
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանդես եկող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որոնք Ազատության հրապարակում նստացույց են իրականացնում, այսօր փորձում են շարժվել դեպի նախագահական նստավայր։ Շարժման մասնակիցներին է մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, կոչ արել չդիմել անօրինական գործողության, քանի որ երթն օրինական չէ: Ի պատասխան Օսիպյանի, շարժման մասնակիցներն ասել են, որ իրենց երթերը միշտ էլ խաղաղ բնույթ են կրել, և ոստիկանությանը խնդրեցին ապահովել իրենց անվտանգությունը։
Շարժման կազմակերպիչները հայտարարել են, որ իրենց երթը կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Ոստիկանները կրկին հակադարձել են, թե շարժման մասնակիցների գործողություններն անօրինական են։
Բաղրամյանի սկզբնամասում Երեւանի ոստիկանության վարչության պետ Աշոտ Կարապետյանը մոտեցել է կազմակերպիչներին եւ նշել, որ ցուցարարները կարող են ներկայացնել 3 հոգանոց խումբ, որոնց պատրաստ է ընդունել հանրապետության նախագահը։




