Հասարակություն

Ղեկավարման իրավունքի հավաստագրեր՝ քոլեջների և ուսումնարանների 47 ղեկավարներին

sonahakobyan
Հաշվի առնելով դպրոցներում արդեն մի քանի տարի կիրառվող ղեկավարների որակավորման քննությունները, ԿԳ նախարարությունը այս մեխանիզմը սկսել է կրառել նաև Նախնական  եվ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Քոլեջների և ուսումնարանների 47 ղեկավարներ այսօր ստացել են ղեկավարման իրավունքի հավաստագրեր: Հավաստագրերը տնօրենների հանձնել է  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միևնույն ժամանակ նկատելով, որ վերջին տարիներին այս հաստատությունների նկատմամբ հասարակությա հետաքրքրությունը վերականգնվել է, ԿԳ նախարարը նշել է, որ բուհերում դիմորդների թվի պակասը պայմանավորված է նաև այս հաստատություններում դիմորդների թվի ավելացմամբ:

 

Քոլեջներն ու ուսումնարանները երկար տարիներ այսպես ասած «խորթ եղբոր» կարգավիճակում են եղել բուհերի և դպրոցների կողքին: Սակայն վերջին տարիներին իրականացված լայնածավալ բարեփոխումների արդյունքում, այս ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը ոչ միայն աճել է, այլև տարեց տարի դիմորդների մեծ հոսք է նկատվում: Այս հաստատությունների նկատմամբ հետաքրքրությունը վերականգնվել է նաև ընդունելության հեշտ մեխանիզմի շնորհիվ, կարևորելով այս ոլորտում զգալի առաջընթացը, ասում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Հաշվի առնելով դպրոցներում արդեն մի քանի տարի կիրառվող ղեկավարների որակավորման քննությունները, նախարարը նկատեց, որ այս մեխանիզմն իրեն լիովին արդարացնում է և պետք է կիրառել նաև Նախնական  եվ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Ինչ բերաբերում է այս հաստատությունների շրջնավարտների հետագա ճակատագրին, «Ռադիոլուրը»  Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե արդյոք հետագայում այս հաստատությունների շրջանավարտները աշխատաշուկայում խնդիրների չեն հանդիպում՝ պայմանավորված համապատասխան դիպլոմի և աշխատանքային փորձի բացակայությամբ:

Նախարարը նկատեց, որ սովորաբար աշխատաշուկայում դժվարությունների են հանդիպում այն մասնագետները, որոնց ավելցուկ կա հանրապետությունում՝ ինչպես օրինակ բժիշկական և տնտեսագիտական մասնագիտությունների պարագայում: Փոխարենը մասնագետներ չունենք տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում:

Back to top button