


Արդեն երկու օր է, ինչ լրատվամիջոցներում բավականին ուշագրավ տեղեկատվություն է հայտնվել: Բնապահպան Սիլվա Ադամյանը հայտարարել է, որ Համաշխարհային բանկը վարկերի դիմաց գրավի տակ է վերցրել Սևանա լիճը: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սակայն, բնապահպանը մի քանի անգամ ընդգծել է, որ խնդրի հայտարարության վերաբերյալ փաստաթղթային ոչ մի ապացույց չունի, հետաքննություն պետք է կատարեն: «Ռադիոլուր»-ը դիմել է նաև բնապահպանության նախարարությանը, որտեղ հերքել են հայտարարությունը:




