
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել հայ Հեղափոխական դաշնակցության անդամ Ոստանիկ Մարուխյանը: Հոգաբարձուների 31 անդամներից 19-ը Պոլիտեխնիկի ռեկտորի գաղտնի ընտրություններում քվեարկել է Ոստանիկ Մարուխյանի, իսկ 12-ը՝ Հովհաննես Թոքմաջյանի օգտին, 1 քվեաթերթիկը անվավեր է ճանաչվել: Մարուխյանին առաջինը շնորհավորել է Հովհաննես Թոքմաջյանը՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք:




