
Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր համաներում է կիրառել եւ ազատ արձակել Արթուր Միրզոյանին, հայտնել է նրա փաստաբան Գեորգի Շատվորյանը։
«Մոսկվայի քաղաքային դատարանում վերաքննիչ բողոքի քննության ժամանակ ես և իմ պաշտպանյալը ներում շնորհելու միջնորդություն ենք ներկայացրել։ Դատարանը բավարարել է այն։ Միրզոյանն ազատվել է պատժից»,- Rosbalt- ին հայտնել է փաստաբանը։
Միրզոյանը 2014 թվականի օգոստոսի 18-ին կրակել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ (տես այստեղ), ապրիլի 3-ին Մոսկվայի դատարանը Միրզոյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման։




