
Այսօր Երևանից Բաթումի մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը, որով Վրաստանի առողջարաններ են մեկնել 65 ուղևոր:
Ֆիրմային գնացքը աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը։ Այն մեկնում է ժամը 15:30-ին: Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը 15 ժամ 40 րոպե է, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:
ՀԿԵ- ից հայտնում են, որ տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև «ՀԿԵ»-ի կայքում՝ www.ukzhd.am:
Անցած տարվա հետ համեմատ «ՀԿԵ»-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել: Տոմսերի գները տատանվում են 13 հազ. դրամից մինչև 29 հազ. դրամի՝ կապված կուպեների հարմարավետությունից:




