

Շիրակի մարզի աշակերտները մշտապես աչքի են ընկել իրենց գիտելիքներով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Շիրակն այդ ցուցանիշով առաջին տեղում է հանրապետության մարզերում եւ զիջում է միայն մայրաքաղաքին։
Այսօր Հառիճավանքում Շիրակի մարզի կրթության կազմակերպիչները մեծ հանդիսությամբ առարկայական օլիմպիադաներում հաղթող աշակերտներին են հանձնել 1-ին. 2-րդ ու 3-րդ կարգի 28 դիպլոմ և 21 գովասանագիր։




