
«Ժամանակն է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները»,-Twitter սոցցանցի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններին»,-գրել է ամերիկացի միջնորդը՝ Twitter-ի իր միկրոբլոգում՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կայացած հանդիպումների համար:
Հիշեցնենք՝ Ջեյմս Ուորլիքը և Մինսկի խմբի մյուս համանախագահները կժամանեն Բաքու՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացմանը։




