Այսօր արցախյան ազատամարտի մասնակից, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար Սմբատ Այվազյանի մահվան տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում բացվել է նրա հուշաքարը: Արարողությանը ներկա են գտնվել քաղաքական ու հասարակական գործիչներն ու հարազատները:
Արցախյան ազատամարտի ճանապարհներով անցած և դրանք հաղթանակով պսակած «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանն առաջիններից էր, ով անցնելով պատերազմական բովով, ապացուցեց հայ ոգու անպարտությունն ու հզորությունը: Նա վախճանվեց անցած տարի 55 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո:
Այսօր մահվան տարելիցի կապացությամբ Եռաբլուրում բացվեց նրա հուշաքարը: Արարողությանը ներկա էին քաղաքական ու հասարակական գործիչներ, մարտական ընկերներն ու բարեկամները:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ Սմբատ Այվազյանի մասին հիշողությունները սկսվում են 90-ականներից, երբ մի ամբողջ ազգ էր ոտքի կանգնել անկախության համար: Իսկ Սմբատ Այվազյանն առաջիններից էր, ով ստեղծեց ռազմական միավորում և պայքար մղեց ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Հպարտ, ընկերասեր, երբեմն չհանդուրժող. այսպիսին է Սմբատ Այվազյանը Գալուստ Սահակյանի մտապատկերում:
Բարեկեցիկ Հայաստան ունենալու համար մշտապես պայքարող, այսպիսինն է Սմբատ Այվազյանը ընկերների հիշողություններում։ Մարտական ընկերների խոսքով՝
Արցախյան ազատամարտի ճանապարհներով անցած և դրանք հաղթանակով պսակած «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանն առաջիններից էր, ով անցնելով պատերազմական բովով, ապացուցեց հայ ոգու անպարտությունն ու հզորությունը: Նա վախճանվեց անցած տարի 55 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո:
Այսօր մահվան տարելիցի կապացությամբ Եռաբլուրում բացվեց նրա հուշաքարը: Արարողությանը ներկա էին քաղաքական ու հասարակական գործիչներ, մարտական ընկերներն ու բարեկամները:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ Սմբատ Այվազյանի մասին հիշողությունները սկսվում են 90-ականներից, երբ մի ամբողջ ազգ էր ոտքի կանգնել անկախության համար: Իսկ Սմբատ Այվազյանն առաջիններից էր, ով ստեղծեց ռազմական միավորում և պայքար մղեց ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Հպարտ, ընկերասեր, երբեմն չհանդուրժող. այսպիսին է Սմբատ Այվազյանը Գալուստ Սահակյանի մտապատկերում:
Բարեկեցիկ Հայաստան ունենալու համար մշտապես պայքարող, այսպիսինն է Սմբատ Այվազյանը ընկերների հիշողություններում։ Մարտական ընկերների խոսքով՝ Սմբատ Այվազյանի երազանքն էր Հայաստանը տեսնել ծաղկուն և, որ ամենակարևորն է, կարողանալ պահպանել արյան գնով ձեռքբերածը:
Պատերազմից հետո մեր երկրի սոցիալ- տնտեսական ծանր վիճակը շատ էր մտահոգում Սմբատ Այվազյանին, ասում է Մեծն Տիգրան հասարակական կազմակերպության անդամ Խաչիկ Գալստյանը և ավելացնում՝ ամեն կերպ էր պայքարում դրա դեմ։
Ամեն մի լուսաբացը մեզ համար մի հուշո պատկեր էր, մարտական ընկերներից Մարտին Սարգսյան էլ այսպես է հիշում մարտական դաշտում իրենց առավոտները: Պատերազմում ամեն մի դժվարությունները հաղթահարած, բանակաշինության և արցախյան գոյամարտում իր մեծ ներդրումն ունեցած Սմբատ Այվազյանի կորուստը ամբողջ հայ ժողովրդի կորուստն է, ասում է ազատամարտիկը:
և, որ ամենակարևորն է, կարողանալ պահպանել արյան գնով ձեռքբերածը: