

ԱԺ այօրվա նիստի մեկնարկին Զարուհի Փոստանջյանը կրկին խոսել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրայնին վերաբերող իր հայտարարության նախագիի մասին և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքվել, թե ինչու այն ԱԺ կանոկակարգով նախատեսված ընթացակարգով շրջանառության մեջ չի դրվում: Փոստանջյանը Գալուստ Սահակյանին մեղադրել է Սյունիքի մարզպետին հովանավորելու մեջ, իսկ ԱԺ նախագահն էլ նշել է, որ Փոստանջյանը ոչ թե հայտարարության նախագիծ, այլ դատավճիռ է ներկայացրել: Պատգամավորն ի դեպ հարցը փորձել է վիճարկել նաև դատական կարգով, բայց հայցը վարույթ չի ընդունվել:
«Մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եմ, դա ոչ թե հայտարարության տեքստ է, այլ Ձեր համոզմունքներով գրված դատավճիռ և ոչ թե մեկ անձի է վերաբերում, այլ ընդհանրապես ամեն ինչին: Օրենքի որևէ խախտում չկա: Դուք դիմել եք դատարան, դատարանը Ձեր հայցը վարույթ չի ընդունվել, քանի որ ըստ երևույթին անհեթեթություն է համարել»:
Զարուհի Փոստանջյանն ասել է, որ կարևորը Հայաստանում բարոյակլան կարգեր հաստատելն է, ու եթե իր հայցը մեր դատական ատյանները քննարկել չեն ուզում, ապա այն քննության կառնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
Իսկ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նիստի մկներկին պահանջել է, որ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ներողություն խնդրի պատգամավորներից: Մարուքյանը նշել է, որ սոցցանցերում Բաբայանը ոչ պատշաճ արտահայտություն է թույլ տվել ՝ գրելով, թե պատգամավորներից մեկն անգրագետ հարց է տվել: Ըստ Մարուքյանի՝ Արսեն Բաբայանը պետք է հրապարակի այն պատգամավորի անունը, ում մասին գրել է և ներողություն խնդրի:
«Ստացվում է, որ այս մարդը չի ճանաչում իր դերը: Ես ուզում եմ իմանալ՝ մեր աշխատողը կոչված է մեր գործունեությունը լուսաբանելու, թե մեզ փնովելու: Շունը տիրոջը չի ճանաչում, էդ մարդը չի ճանաչում իր դերը»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոստացել է զբաղվել այս հարցով:




