

Անդրադարձ կառավարության նախորդ նիստում տրված հանձնարարականներին, 40 -ից ավելի օրակարգային հարցեր, լայնածավալ բողոքի ակցիա կառավարության շենքի առջև, որն ավարտվել է Նալբանդյան Տիգրան Մեծ խաչմերուկի փակմամբ: Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Գործադիրում որոշել են 2016թ հունվարի մեկից Զինծառայողի կողմից երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթապահության ժամանակահատվածը կրկնակի չափով հաշվարկել:
Ուժը կորցրած է ճանաչվել Հնդկաստանից ՀՀ գոմեշի մսի ներկրմանը ներկայացվող պահանջները: Կառավարության նիստի վերջում կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ հարությունյանը հայտարարել է՝ «ենթադրվում է, որ հաջորդ նիստին գործադիրը ԱԺ-ին կդիմի՝ վերջինիս առաջարկելով հունիսի 15-ին արտահերթ նստաշրջան հրավիրել»: Նա գործընկերներին խնդրել է մեկ անգամ ևս վերանայել փաթեթներն՝ ըստ կարևորության, առավել կարևորները համապատասխան հիմնավորումներով ներկայացնել աշխատակազմ: Առաջնահերթությունը տրվելու է միմիայն կարևոր նախագծերին:
Զինծառայողի կողմից երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթապահության ժամանակահատվածը կհաշվարկվի կրկնակի : : Կառավարությունն այսօր հաստատեց համապատասխան որոշման նախագիծը: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի պարզաբանմամբ, առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք և նշանակալի արտոնություններ: «Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պայմանագրային հիմունքներով շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը», ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց՝ «մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: «Մենք պարտավոր ենք լուծում տալ նրանց հարցերին»:
Կառավարություն կաջակցի, որպեսզի «Տանգո» ընկերությունը, որը գնել է ԱԳ նախարարության շենքն ամբողջությամբ, ձեռք բերի նաև շենքում տեղակայված Արարատ ռեստորանային համալիրը: Սա աջակցություն է ներդրողին՝ գնված տարածքները խելամիտ գնով ձեռք բերելու համար: Նախագծի ներկայացուցմից հետո վարչապետը քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն հարցրեց, թե երբ է պատրաստ լինելու կառավարական նոր մասնաշենքը: Նախարարի փոխանցմամբ, շինարարական աշխատանքները կավարտվեն նոյեմբերին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ շենքի գնորդ հանդիսացող Տանգո ընկերությունը պարտավորվել էր կառուցել կառավարական նոր շենք, որտեղ էլ կտեղափոխվեին ՀՀ ԱԳՆ , էներգետիկայի ու բնական պաշարների և մի քանի այլ նախարարություններ:
Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը նախագծերի մի ամբողջ փաթեթե ներկայացրեց, որով հստակցվելու են բազմաբնակարան շենքերի կառուցապատման դրույթները: Առաջարկվող փոփոխությունները պաշտպանելու են քաղաքցիների շահերը: Նախագիծը մշակվել է՝ նախորդ տարիների դառը փորձն աչքի առաջն ունենալով: Շատ հաճախ բնակիչները նապատես վճարելով կառուցապատողին քաշքաշուկների մեջ էին ընկնում, վերջինս չէր շտապում կառուցել շենքը, կամ էլ մի բնականարանը վաճառում էր մի քանի քաղաքացու: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյան.
«Սա լուրջ նախագիծ է, որի ներդրումը ՀՀ-ին անհրաժեշտ է օր առաջ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկներն էլ՝ ուղղված էին բնակավայրերի տարածքների գոտեւորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եւ փոփոխման կարգերի, ինչպես նաեւ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի հստակեցմանն ու պարզեցմանը: Դրանք հաստատվեցին միաձայն:
ՀՀ կառավարությունը հաստատեց նաև Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը, որով շարունակվում է 2009թ. մեկնարկած տեսչական բարեփոխումը:
Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանն օժանդակության ծրագիրը: ՀՀ կառավարությունը հաստատեց ԱՄՆ ԶՀԳ-ի կողմից ստացված Համաձայնագրի Փոփոխության նախագիծը, որը նախատեսում է լրացուցիչ 6 մլն 683 հազար դոլարի ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հհատկացումների ընդհանուր գումարը կկազմի 51 մլն 41 հազար 565 դոլար:
Հաստատվեց նաև նոր քրեական օրենսգքրի հայեցակարգը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի վստահեցմամբ, որևէ մեկը դեմ չէ առաջարկվող նախագծին:




