


Գյուղացիները շարունակում են դժգոհել՝ կաթ մթերող ընկերությունները կրկին նվազեցրել են կաթի մթերման գինը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կաթի արտադրության ու ընդհանրապես անասնապահության ոլորտի հետ կաված մի շարք մտահոգություններ է հայտնել: Կաթ մթերող ընկերությունները կաթի մթերման գինն են իջեցնում, գյուղացիների մի մասն էլ ստիպված, անասունների գլխաքանակն է կրճատում, արդյունքում Բերբերյանի կանխատեսմամբ, տարեվերջին արդեն մսի արտադրության ծավալների անկում կգրանցվի: Ի դեպ, պաշտոնական վիճակագրության համաձայն, վերջին չորս տարիներին ոլորտում շեշտակի աճ է արձանագրվում: Մասնագետների մտահոգություններն ու պաշտոնական կարծիքները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:




