
Չինաստանի խոշորագույն Յանցզի գետում (երկրի հարավում) խորտակվել է 458 ուղեւորով Արևելյան աստղ զբոսաշրջային ջերմանավը, գրում է BBC-ն՝ վկայակոչելով Չինաստանի պետական ԶԼՄ-ներին:
Վերջին տվյալներով՝ այս պահին հաջողվել է փրկել ավելի քան 20 մարդու կյանք: Փրկվածների թվում են նավի կապիտանը և գլխավոր ինժեները: Նրանք պատմել են, որ ջերմանավը խորտակվելուց առաջ հայտնվել է ցիկլոնի մեջ և շատ արագ խորտակվել։
Նավաբեկության վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
«Սինհուա» գործակալության հաղորդմամբ՝ նավում եղել են առնվազն 410 ուղևոր և անձնակազմի 47 անդամ, որոնք բոլորը Չինաստանի քաղաքացիներ են:




