

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի քաղաքական կամքի առկայության դեպքում։ «Այս տարածաշրջանը կարևոր է Եվրապայի կայությունության համար»,- Ադրբեջանի արտգործնախարարի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո ասել է Դաչիչը:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղին միայն խաղաղ կարգավորումն է։ «Հավատում եմ, որ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով կարող ենք հասնել երկարաժամկետ կարգավորման: Կա նաև Մինսկի խմբի երկրների հատուկ պարտավորությունների և դրանց հավատարմությանն անհրաժեշտություն: Նրանք պետք է հասնեն հրադադարի պահպանման մասին համաձայագրից բխող բոլոր պահանջների կարատմանը: Ես Երևանում իմ հայ պաշտանակցի հետ հանդիպմանը առաջ կքաշեմ մի քանի նախաձեռնություն: Կարծում եմ՝ մենք պետք է կատարենք Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներն ու խուսափենք երկակի չափանիշներից»,- ասել է Իվիցա Դաչիչը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահից խնդրել է Երևան այցին ընթացքում բարձրացնել ադրբեջանցի դիվերսանտների հարցը: «Նրանք հնարավորինս արագ պետք է հայրենիք վեադառնան»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:Մամեդյարովն ասել է, որ Դաչիչի տարածաշրջանային այցից ակնկալում է առաջընթաց Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում:
«Եկել է խնդիրը մեռյալ կետից շարժելու ժամանակը, բոլոր կողմերն են շահագրգիռ հակամարտության կարգավորմամբ: Հնարավոր է մոտ ապագայում հնարավոր կլինի կազմակերպել հանդիպում, եթե ոչ խնդրի վերջնական կարգավորման, ապա գոնե կարգավորման ուղին գտնելու նպատակով։ Բնականաբար՝ դա տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասել է Մամեդյարովը:
Սերբիայի նախագահը կմասնակցի Բաքվի եվրոպական խաղերի բացմանը
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի վարչապետի տեղակալ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ-Ադրբեջան համագործակցության հեռանկարները, Ադրբեջանի և Սերբիայի միջև կապերի զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մարդասիրական և այլն: Նաև կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։ Դաչիչը նշել է, որ Սերբիայի նախագահը կմասնակցի Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի բացման արարողությանը:
Դաչիչը Հայաստանում կլինի հունիսի 3- ին
ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 3- ին կայցելի Հայաստան, հայտնում է գործող նախագահի մամուլի խոսնակ Մարինա Մարկովիչը։
Երեւան այցի ընթացքում Դաչիչը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների անդամների հետ, կայցելի նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակ:




