Հասարակություն

Ջուր արդեն չկար, տրանսպորտն էլ կտրեցին. Բագարանի հոգսերն ու հույսերը

arminegevorgyan

«Է~ աղջիկ ջան, մենք էնքան ենք խոսացել էդ թեմայի մասին, որ արդեն հոգնել ենք: Ամեն անգամ գյուղ եկող ժուռնալիստին ասում ենք, պատմում ենք ,մեր խնդրի մասին խոսում ենք,բայց ի՞նչ օգուտ: Գնում  գրում են ,որ Բագարանը ջուր չունի, է~ հետո : Պաշտոնյաներն էլ մեր գյուղ գալիս են մենակ ընտրությունից ընտրություն, էն էլ ձեն մուրալու համար»,- իրենց խնդրի մասին խոսելուց արդեն հոգնած պատմում էին Արմավիրի մարզի Բագարան համայքի բնակիչները:

Մարզկենտրոն Արմավիրից 50 կմ և Թուրքիայի սահմանից ընդամենը 300 մետր հեռավորության վրա գտնվող Բագարան համայնքում խմելու ջուր չկա, ու երբեք էլ չի եղել: Մոտ երկու տասնամյակ առաջ Բագարանում խմելու ջրի ցանց են կառուցել, բայց շահագործման չեն հանձնել:

Բագարանցիները խմելու և ընդհանուր օգտագործման ջուրը կուտակում են գյուղի ծայրամասում գտնվող «Գորտի» աղբյուրից, որտեղից էլ օգտվում են գյուղի շուրջ 600 բնակիչները: Իսկ այդ «անմահական» ջուրը բագարանցի կանայք տուն են հասցնում հին հայկական փոխադրամիջոցով` ղանթարով:  «21-րդ դարում ենք ապրում, բայց դեռ «ղանթարով» ջուր ենք բերում: Բա սա ապրե՞լ է, որ մենք ենք ապրում»,- ասում է գյուղի հնաբնակներից Կոստիկ Պետրոսյանը:

Տիկին Քնարիկը Բագարանում է ծնվել, ու երբևէ չի հիշում, որ ծորակից ջուր եկած լինի, հիմա էլ հույս չունի, թե խնդիրը կլուծվի: Մխիթարվում է նրանով, որ աղբյուրին մոտ է ապրում:

90-ականներին կառուցված ներքին ցանցն այլևս վերանորոգման ենթակա չէ, ջրի ցանցն առանց նախագիծ է կառուցվել, դրա պատճառով էլ գյուղը ջուր չի ունեցել: Հիմա գյուղապետարանը նոր ցանց կառուցելու հնարավորություն չունի: Գյուղապետն ասում է համայնքն ի վիճակի չէ նման ֆինանսական ներդրում կատարել։

Արմավիրի մարազպետ Աշոտ Ղահրամանյանը «Ռադիոլուրին» ասում է, որ խնդրին ծանոթ է, բայց «արդեն 20-ից ավելի մրցույթ  է հայտարարվել ու ոչ մեկ չի ցանկանում Բագարանում ջուր ապահովել, ասում են շահույթ չի հետապնդում։ Բայց խմելու ջրի հետ կապաված խնդիրին տեղյակ են պատկան մարմիները, տեսնենք ինչ կլինի»։

Պարզվում , որ հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող այս գյուղում ապրողների համար մեկ այլ փորձություն ևս կա:Արդեն 2 տարի է գյուղում տրանսպորտ չի գործում: Սկզբում հայտարարվել էր, որ երթուղայինի չաշխատելը ժամանակավոր բնույթ է կրելու, սակայն ավելի ուշ գյուղացիներին ասել էին, որ գյուղը քաղաքից հեռու է, ծախսերը շատ են, օգուտը՝ քիչ, հետևաբար՝ իրենք այլևս չեն ցանկանում աշխատել:

Գյուղացիներն ասում  են, որ մարզկենտրոն հասնելու համար իրենց այլ բան չի մնում,  քան ՝ կամնգնել ճանապարահին ու սպասել պատահական մեքենայի։

Մարզպետն ասում է, որ գյուղացիները գերադասում են տաքսիով երթևեկել,  քան՝  տրանսպորտով: «Մենք մի քանի անգամ փորձել ենք, ես եմ վառելանյութ տվել տրասպորտին , բայց մարդ չի նստում։ Պատկերացրեք՝ տաքսիներով կգան, բայց ոչ տրանսպորտով»:

Բագարան հասնելն այնքան էլ հեշտ չէ: Ամուր նյարդեր ու ֆիզիկական լուրջ տվյալներ են պետք գյուղ տանող քարքարոտ ճանապարհները հաղթահարելու ու անվնաս տեղ հասնելու համար:

Արդեն 4 տարի շարունակ խոսում եմ այս խնդրի մասին, բայց՝ անօգուտ: Պատկան մարմիները միայն ասում են՝ համայնքն ի վիճակի չէ նման ֆինանսական ներդումներ անել ու դրանով հարցը փակված են համարում։

Back to top button