Սարդարապատի հերոսամարտում հայերի տարած հաղթանակի գրավականը 1968թ հենց ճակատարամրտի տեղում կերտած Սարդարապատի հերոսամարտի հուշամահամլիրն է: Երբ հուշարձանախումբը արդեն պատրաստ էր, փոքր-ինչ հեռվում վեր էր խոյանում ազգագրության թանգարանը, որի կառուցումն ավարտվել 1978-ին:
Արմավիր քաղաքից 10 կմ հեռու, դեպի հարավ-արևմուտք ձգվող խճուղին տանում է դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշամահամլիր: Այն կառուցվել է հերոսամարտից 50 տարի անց՝ 1968թ: Կոթողի ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն է, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։ Արմավիրցի շինարար Ժորժիկ Գասպարյաը հիշում է՝ «Հուշահամալիրը մեր պարծանքն է, երբ սկսվեց շինարարությունը, կողքի գյուղերի բնակիչներն էին մասնակցում շինարարությանը»:
Հուշահամալիրը կառուցվել է նույն վայրում, որտեղ տեղի է ունեցել ճակատամարտը: Երեք շարքով կախված են զանգերը, որոնք ճակատարամրտի դաժան պայքարի օրերին վեց օր շարունակ ղողանջել են՝ ժողովրդին հանելով ազատագրական պատերազմի: Զանգերը պատվիրվել և ձուլվել են Ֆրանսիայում:
Ռաֆայել Իսրայելյանը դեմ-հանդիման կանգնած հսկայամարմին ցուլերի պատկերներում խտացրել է ժողովրդի ուժը, անսասան կամքն ու անկոտրում ոգին:
Ի սկզբանե նախատեսված էր, որ արծիվները դեմքով դեպի դուրս՝ Թուրքիա պիտի նայեին, սակայն, Թուքիայի կառավարությունը դժգոհել է որոշումից, խորհրդային կառավարությունն էլ փոխել է արծիվների ուղղությունը: Արծիվների ուղղության փոփոխությունը սակայն, նրանց չի խանգարում, որ այսօր էլ նրանք հսկեն Արարատյան դաշտի անդորրը:
Երբ հուշարձանախումբը Սարդարապատի 50-ամյակի առթիվ արդեն պատրաստ էր, փոքր-ինչ հեռվում վեր էր խոյանում ազգագրության թանգարանը, որի կառուցումն ավարտվեց 1978-ին: Շենքի գլխավոր առանցքի վրա զետեղված երեք սրահները ծածկված են երդիկների ու գլխատների համակարգերով, կողքերից համաչափ տեղադրված են չորս բացօթյա բակ-ցուցասրահները: Կառույցի հատակագիծը պարզ է ու հստակ:
Թանգարանի էսկուրսավարներն այսօր էլ նկատում են՝ հատկապես օտարազգի այցելուները երը նշում են, որ թանգարանի միջոցով հասկացան, թե ովքեր են հայերը: