

Հյուսիսային Իռլանդիայի Դերրի քաղաքում օրերս տեղի է ունեցել «Ներողության խնդրանքները պատմական չարագործությունների համար. երբ, ինչպես, ինչու» խորագրով գիտաժողովը, որն անդրադարձել է պատմական հակասությունների լուծման և կողմերի հաշտեցման գործում ներողության խնդրանքների դերին: Գիտաժողովը կազմակերպել էր միջազգային իրավունքի մասնագետ, Մեծ Բրիտանիայի Սըրրիի համալսարանաի դասախոս Արման Սարվարյանի ղեկավարած մասնագիտակա խումբը, «Հյուսիսային Իռլանդիայի միջնորդ» ընկերության համագործակցությամբ և Բրիտանիայի հետազոտական խորհրդի ֆինանսավորմամբ:
«Ներողության խնդրանքները պատմական չարագործությունների համար. երբ ինչպես, ինչու»: Օրերս Իռլանդիայի Դերրի քաղաքում կայացած գիտաժողովի քննարկման առարկան պատմական մի քանի կնճռոտ իրադարձություններն էին, այդ թվում Օսմանյան կայսրությունում քիրստոնեա փոքրամասնությունների ցեղասպանությունը: Գիտաժողովին մասնակցել են ցեղասպանագետներ, պատմաբաններ, պատմական չարագործություններից տուժած կողմերի ներկայացուցիչներ: Քննարկվող թեման մասնավորապես ներեղության խնդրանքի կարևորությունն էր պատմական հակասությունների լուծման և կողմերի հաշտեցման գործում:
Որոնք են այն մարտահրավերները, որոնց կարող են բախվել հանցագործություն իրականացրած պետությունները ներեղություն խնդրելու դեպքում: Ըստ Արման Սարվարյանի՝ առաջին հերթին դա ազգային արժանապատվության խնդիրն է: «Կոնկրետ Հայոց ցեղասպանության համար Թուրքիան պետք է ներողություն խնդրի ոչ միայն իրականացրած հանցագործության, այլև 100 տարվա ստի համար: Թուրքիայի ազգային հպարտության տեսանկյունից սա զգալիորեն բարդացնում է զղջումն ու խոստովանությունը: Խնդիրը բարդացնում է նաև հայկակն կողմի ոչ միասնական դիրքորոշումը»,-ասում է Սարվարյանը:
Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Հրաչ Չիլինգարյանի համոզմամբ՝ ցեղասպանության խնդրին Թուրքիան պետք է մոտենա ոչ միայն հայ ժողովրդի հանդեպ արդարության վերականգնման տեսանկյունից, այլև սեփական դեմքը փրկելու և սեփական պատմության հետ առերեսվելու անհրաժեշտությունից դրդված:
Հավելենք, որ գիտաժողովի արդյունքում կազմակերպիչները կպատրաստեն գիտական հոդված: Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ծրագրի վեբ կայքում: Իսկ հետազոտական խումբը կշարունակի ուսումնասիրել պատմական կնճոռ խնդիրեների լուծման ուղիները՝ տվյալ դեպքում ներողության խնդրանքի միջոցով:




