
Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի միանալու հարցը կարող է քննարկվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելուց հետո, հայտարարել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը։
«Բաքուն դրական է վերաբերում Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը, որովհետև դա մեր ընդհանուր տարածքն է և շատ մեծ շուկա, բայց չի անդամակցի կառույցին, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը», — նշել է Փոլադ Բյուլբյուլօղլուն «Ռոսիա-24»- ի եթերում։




