


Հանրապետության 1400 դպրոցներում այսօր հնչել է դպրոցական վերջին զանգը: Դպրոցներին այսօր հրաժեշտ են տալիս շուրջ 25.000 շրջանավարտներ, որոնց համար այսօրվանից սկսվում է կյանքի նոր փուլ: Արդեն տեղեկացրել ենք, որ վերջին զանգի կապակցությամբ ոստիկանությունն ուժեղացված վերահսկողություն է կատարելու ճանապարհներին՝ շրջանավարտների իսկ անվտանգությունից ելնելով: Շատ կարեւոր է, որպեսզի շրջանավարտների ծնողները եւ հենց շրջանավարտները ևս զգոն լինեն եւ գիտակցեն իրենց պատասխանատվությունը: Մինչ այդ ավանդույթի համաձայն դպրոցներում կազմակերպվել է տոնական հանդես և շոու ծրագիր շրջանավարտների մասնակցությամբ:




