Հասարակություն

Հայտնի են «Կենգուրու 2015»-ի հաղթողներն ու մրցանակակիրները

Սիրով տեղեկացնում ենք, որ «Կենգուրու 2015» միջազգային մաթեմատիկական մրցույթի արդյունքներն ամփոփված են։ Այս տարի «Կենգուրու» մրցույթում հաղթող են ճանաչվել 4 աշակերտ։

  1. Էրիկ Մելիքյան՝ Լոռու մարզ Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 միջնակարգ դպրոց
    5-րդ դասարան
  2. Արտաշես Գյոլեցյան՝ ք. Երևան «Ուսում» հանրակրթական դպրոց 6-րդ դասարան
  3. Սերյոժա Դանիելյան՝ Շիրակի մարզ Գյումրու «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոց
    6-րդ դասարան
  4. Սերգեյ Ներսիսյան՝ ք. Երևան ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց 10-րդ դասարան

Մայիսի 25-27-ին և հունիսի 1-3-ին «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները Հայաստանի 30 քաղաքներում, ինչպես նաև Ստեփանակերտում կանցկացնեն «Կենգուրու 2015»-ի մրցանակաբաշխության արարողությունները։

Այբ կրթական հիմնադրամը շնորհավորում է բոլոր չորս աշակերտներին փայլուն հաղթանակի և բացառիկ ձեռքբերման համար:

«Շնորհավորում ենք նաև «Կենգուրու 2015»-ի բոլոր մասնակից 44 891 աշակերտներին, ում արդյունքները գոհացնող և ոգևորիչ են: Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ունենք 3-12-րդ դասարանների1389 մրցանակակիր աշակերտ, որոնցից 461-ը գրանցել են լավագույն արդյունք և արժանացել պատվոգրի: Նշենք, որ մասնակից 1068 դպրոցներից ոչ մեկ չի մնացել առանց գոնե մեկ մրցանակակրի:

Շնորհավորում ու շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր մասնակից դպրոցներին՝ այս մեծ իրադարձության հաջող կազմակերպման ու անցկացման համար: Ուրախ ենք և ոգևորված, որ անցյալ տարիներին մասնակցած դպրոցներն ու աշակերտներն այս տարի ևս «Կենգուրուի» հետ էին: Սիրով ողջունում ենք նաև մեզ միացած նոր դպրոցներին ու աշակերտներին»:

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությանը մասնակցում են միայն մրցանակակիր երեխաները:

Նշենք, որ բոլոր մասնակից դպրոցներն ու աշակերտները կստանան մասնակցության հավաստագրեր, լավագույն արդյունք ցույց տված երեխաները կարժանանան պատվոգրերի ու խրախուսական մրցանակների, իսկ հաղթողներին սպասում են գլխավոր մրցանակներ՝ արժեքավոր նվերներից մինչև ամառային ճամբարի ուղեգիր դեպի Եվրոպա:

 

Back to top button