Քաղաքական

Գլխավոր դատախազը կարեւորում է Հռոմի պապի հայտարարության իրավական արժեքը

lenabadeyan

«Մարդու իրավունքների դատարանն  այն սուբյեկտը չէ, որ պնդի՝ Հայոց ցեղասպանությունը եղել է, թե՝ ոչ»,- այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը՝ անդրադառնալով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի մանրամասներին:

Դատախազը չափազանց կարեւոր է համարել այս ընթացքում  Վատիկանում տեղի ունեցած պատմական միջոցառումը: Հռոմի պապի հայտարարության նշանակության մասին խոսելիս՝ Գեւորգ Կոստանյանն ասել է, որ «Հռոմի պապի կողմից հայտարարությունների, խոսքերի (Հայոց ցեղասպանության մասին. խմբ.) դրանց իրավական արժեքը ոչ թե միջազգային իրավական տեսակետից այն է, որ եւս մեկ պետություն ճանաչեց ցեղասպանության փաստը, այլ այն, որ ՀՀ ներկայացրած փաստարկները, որ ցեղասպանությունն ունի պաշաճ միջազգային ճանաչվածություն եւ ընկալում, եւս մեկ անգբամ հիմնավորվեց։

Դատարանի վերջնական որոշումը, ըստ Կոստանյանի, կլինի 5-6 ամսվա ընթացքում։

Գեւորգ Կոստանյանը՝ Հռոմի պապի հայտարարության նշանակության մասին

Back to top button