Քաղաքական

Գլխավոր դատախազը հայտարարում է՝ պաշտպանում է միայն օրենքը, պատգամավոր Փոստանջյանը չի հավատում

lenabadeyan

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ երբերք որեւէ մեկին չի պաշտպանում՝ բացի օրենքից: Պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել նրան՝ մասնավորապես Գոհար Ենոքյանի ձերբակալության, 2015-ի փետրվարի 7-ին Արտակ Խաչատրյանի ծեծի, Պռոշյանի նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանության գործի մասին:

Բայց ամենաշատը պատգամավորներն անդրադառնում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ վերջին միջադեպին: Գագիկ Կոստանյանը ԱԺ ամիբիոնից հայտարարել է՝ բարդույթներ չունի եւ բավարար ապացույցների դեպքում դատի կտա «ոչ թե Սուրիկ Խաչատրյանին, այլ՝ ցանկացած Սուրիկ Խաչատրյանի»:

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյան

Դատախազի հայտարարությանը թերահավատորեն  է մոտեցել  պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պնդելով, թե Գագիկ Կոստանյանը ի սկզբանե՝ դեռեւս Բուդաղյանների գործոով, ստանձնել է հովանավորչություն եւ խախտել բազմաթիվ քրեադատավարական նորմեր:

Back to top button