Սպորտ

Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է

arammanukyan
Լվովում ընթացող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները արդեն իսկ ապահովել են բրոնզե մեդալ: 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը առայժմ անպարտելի է իր քաշային կարգում: 1/8 եզրափակչում հաղթելով անգլիացի մարզիկին Կորյունը ¼ եզրափակչում զարգացրել է հաջողությունը և նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր, ինչն անկախ հետագա արդյունքից ապահովում է առնվազն բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մասնակցում է 5 մազիկով:

Back to top button