

ՀՀ երեք մարզերի 22 համայնքներում մայիսի 17-ին անցկացված համայնքների խոշորացման հարցով հանրաքվեի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել որևէ ահազանգ խախտման մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը։ Իսկ «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահրամ Վարդանյանը տեղեկացեց, որ կարողացել են դիտորդական առաքելություն իրականացնել միայն երեք ընտրատեղամասում Հաղարծինում, Դիլիջանում ու Թեղուտում, բայց և այնպես արձանագրել են խախտումներ։ Իսկ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի խոսքով՝ քարոզչությունը կառուցվել է ոչ թե խոշորացման առավելությունների, այլ խոստումների վրա, մինչդեռ մարդկանց պետք էր պարզ-թափանցիկ ներկայացնել ծրագիրը:




