Սպորտ

Աննախադեպ հաջողություն՝ հայկական բռնցքամարտում

arammanukyan
Աննախադեպ հաջողություն հայկական բռնցքամարտում: Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ընթացող Կոնստանտին Կարատկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում են 16 երկրների ներկայացուցիչներ, Հայաստանը ներկայացնող 5 հայ բռնցքամարտիկները իրենց հիանալի են դրսևորել և հայրենիք կվերադառնան մեդալներով, ընդ որում այդ 5 մարզիկներից 3-ը դուրս են եկել եզրափակիչ և պայքարելու են չեմպիոնի տիտղոսի համար:

Տեղեկացնենք, որ Խաբարովսկում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը , 81 կգ քաշային Հարություն Ավետիսյանը և գերծանր քաշային Աղասի Մեհրաբյանը:

Պետք է նշել, որ Կոնստանտին Կարատկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը համարվում է բռնցքամարտի ուժեղագույն մրցաշարերից մեկը: Այսօր կայացած կիսաեզրափակիչ մենամարտերում իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և գերծանր քաշային Աղասի Մեհրաբյանը:

Ընդ որում Գոռ Երիցյանը եզրափակիչ տանող ճանապարհին վստահ հաղթանակ է տոնել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: Վաղը կկայանան եզրափակիչ մենամարտերը, իսկ մայիսի 18-ին հայ բռնցքամարտիկները կժամանեն Հայաստան:

Back to top button