ԿարևորՔաղաքական

Ռիգայում կարող է նոր պայմանագիր մշակվել Հայաստանի եւ ԵՄ միջեւ, կլինի նաեւ հատուկ առաջարկություն

Ռիգայի գագաթաժողովում ԵՄ- ն  հատուկ առաջարկություններ կանի Հայաստանին, Ադրբեջանին եւ Բելառուսին, հնարավոր է նաեւ նոր պայմանագիր մշակվի Հայաստանի եւ ԵՄ միջեւ, այսօր հայտարարել է ԵՄ նախագահող երկրի՝ Լատվիայի ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցով հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոյկանսը, հայտնում է ՏԱՍՍ- ը։

«Մենք արդեն ունենք ասոցացման երեք պայմանագիր Ուկաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ։ Վրաստանն ու Ուկրաինան արագորեն ընթանում են դեպի առանց վիզային ռեժիմ։ Ամենակարեւոր նշաններից մեկը, որ նրանք կստաան Ռիգայի գագաթաժողովում, ԵՄ կողմից այդ պայմանագրերի իրականացման ուղղությամբ աջակցությունն է։ Միաժամանակ՝ հատուկ առաջարկություններ կարվեն Հայաստանին, Ադրբեջանին եւ Բելառուսին։ Մենք ցանկանում ենք կառուցել հարաբերություններ բոլոր երկրների հետ հավասարության սկզբունքով»,- ասել է նա՝ ավելացնելով, որ գագաթաժողովի ժամանակ կարող է մշակվի նոր պայմանագիր Հայաստանի եւ ԵՄ միջեւ։

Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանից դեռ սպասում են հետագա համագործակցության մասին առաջարկություն,Բելառուսի հետ հարաբերություններում նույնպես որոշակի առաջընթաց է արձանագրվել։

Պոյկանսն ընդգծել է,  որ Ռիգայի գագաթաժողովը շատ կարեւոր իրադարձություն է ԵՄ- ում Լատվիայի նախագահության համար, քանի որ 2013- ի նոյեմբերից՝ Վիլնյուսի գագաթաժողովից հետո Եվրոպայում էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ գագաթաժողովում նախատեսված է ընդունել հռչակագիր, որտեղ կամրագրվեն Արեւելյան գործընկերության քաղաքականության հիմնական ուղղությունները առաջիկա երկու տարիների համար։

Back to top button