
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի ձայն ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկանում են աշխուժացնել իրենց երկխոսությունը:
Ուորլիքը ասել է, որ նրանք ուզում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը, եւ համանախագահներն այժմ որոնում են նոր հանդիպում կազմակերպելու հնարավորություն: Հանդիպման հավանական ամսաթիվ դեռ հայտնի չէ, սակայն Ուորլիքն ասել է, որ առաջիկայում կայցելեն տարածաշրջան՝ այդ հանդիպումը կազմակերպելու հարցով:f




