Ռիգայի գագաթաժողովից առաջ Հայաստանում են լեհ եւ շվեդ բարձրաստիճան դիվանագետները
Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան — Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։
Զրուցակիցները քննարկեցին Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի մոտեցումը՝ զարգացնելու և խորացնելու տարբեր ոլորտներում ԵՄ համագործակցությունը՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում։
Հանդիպան ընթաքում անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիներին։
Նախարար Նալբանդյանը եվրոպացի դիվանագետներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհով մեկ տեղի ունեցող միջոցառումները և դրանց խորհուրդը։