
Ռադիոյի օրվա առթիվ Հանրային ռադիոյին գործադիր տնօրեին շնորհավորել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը։
«Ռադիոն հանրության համար եղել եւ մնում է տեղեկատվություն ստանալու ամենամատչելի աղբյուրը, նրա կյանքի անբաժան եւ օգտակար ուղեկիցը։ Համոզված եմ, որ այսուհետ եւս շարունակելու եք անաչառ եւ օբյեկտիվ տեղեկատվություն մատուցել մեր հանրությանն ու անդավաճան մնալ Ձեր ազնիվ գործելաոճին»,- ասված է Թումասյանի ուղերձում։




