Հասարակություն

Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռադիոյի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռադիոյի օրվա առթիվ: Իր շնորհավորական խոսքում Տարոն Մարգարյանը նշում է, որ սեղծման օրից ի վեր ռադիոն հանրության համար եղել և մնում է ոչ միայն իրազեկման կարևոր միջոցներից, այլև տեղեկատվություն ստանալու հարմար ու մատչելի եղանակներից մեկը:

«Ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում անգամ, այն շարունակում է մեր կյանքի անբաժան ու օգտակար ուղեկիցը լինել: Այս հանգամանքն, անշուշտ, որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, և պետք է ուրախությամբ փաստեմ, որ դուք՝ ռադիոյի նվիրյալներդ, պատվով ու սրտացավությամբ կատարում եք ձեր աշխատանքը: Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ այդպիսով նաև ձեր նպաստը բերելով մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի բնակչության բարօրությանը»,-իր շնորհավորական խոսքում ասել է Երևանի քաղաքապետը՝ մաղթելով ռադիոյականներին անխափան եթեր ու նորանոր ձեռքբերումներ:

Back to top button