Քաղաքական

Հարկային փոփոխություններից մինչեւ ձերբակալություններ ու հայ-վրացական հարաբերություններ.Աժ արտահերթում

lenabadeyanlusinevasilyan
Կառավարության առաջարկած օրակարգով այսօր մեկնարկել է Աժ-ի արտահերթ նիստը, որը հավանաբար աշխատանքային մեկ օրով չի սահմանափակվի: Օրակարգում կան մի շարք նախագծեր, որոնց քննարկման եւ քվեարկության համար սահմանված է հատուկ ընթացակարգ՝ 24-ժամյա ռեժիմով: Օրակարգայինից բացի նաեւ խորհրդարանական անցուդարձով էր այսօր ակտիվ Աժ-ը:

Քննարկվող նախագծերից ուշագրավը, ինչպես ձեւակերպեց պատգամավորներից մեկը, «խոպանչիներից նոր հարկ վերցնելու» նախագիծն է: Բացի սրանից խորհրդարանի միջանցքներում շրջանառվում էին նաեւ նախկին պատգամավորի ձերբակալության, Հայաստան-Վրաստան դիվանագիտական սկանդալի հետ կապված հարցերը:

Ի դեպ՝ այսօր խորհրդարանը քվեարկեց եւ վավերացրեց նախորդ քառօրյայի ընթացքում քննարկված միջազգային երեք պայմանագիրը, որոնք վերաբերում էին Հայաստանին տրամարդվելիք վարկերին:

Back to top button