Հասարակություն

«Քեզ հետ՝ առանց քեզ». գիրք՝ նվիրված Սուրեն Պետրոսյանին

sonahakobyan
Լույս է տեսել Հայաստանի հանրային ռադիոյի երկարամյա հաղորդավար, վաղամեռիկ Սուրեն Պետրոսյանին նվիրված  «Քեզ հետ՝ առանց քեզ» գիրքը: Գիրքը  կառուցված է Սուրեն Պետրոսյանի հետ կապված հուշերի հիման վրա: Գրքի շնորհանդեսին ներկա էին նրա հարազատները, ընկերները և այլ ռադիոականներ: Գիրք գրելու մտահղացումը նրա կնոջն էր պատկանում, բայց գրքում օգտագործվել են նաև նրա հարազատների, մտերիմների, գործընկերների բարի, անկեղծ բնութագրումներն ու պատմությունները Սուրեն Պետրոսյանի մասին:

 

Սուրեն Պետրոսյանը մի մարդ էր, ով այս աշխարհում կամքի լավագույն լարումով ապրեց 65 տարի՝ջանալով ամենապարզ միջոցներով լուծել կյանքի ամենաբարդ խնդիրները, ապրեց զուսպ ու չափավոր՝  ամեն րոպե  շուրջը տարածելով լույս ու բարություն, ժպիտ  և ուրախություն: Այսպես է բնորոշում Հայաստանի հանրային ռադիոյի ռադիոհաղորդավար Սուրեն Պետրոսյանին կինը՝ Նորա Սահակյանը: Սուրեն Պետրոսյանի մահվանից մի քանի տարի անց ժամանակ առ ժամանակ գլուխ էր բարձրացնում նրա մասին ինչ-որ բան գրելու ներքին ցանկությունս, բայց միայն վերջերս ի մի բերելով 40 տարվա համատեղ կյանքի անմոռաց դրվագները , փորձեցի ներկայացնել Սուրենի հարուստ կենսագրությունը՝ օգտագործելով նաև նրա հարազատների, մտերիմների, գործընկերների բարի, անկեղծ բնութագրումներն ու պատմությունները, գրքի շնորհանդեսին նշեց Նորա Սահակյանը:

Սուրեն Պետրոսյանը ոչ միայն աշխատում էր ռադիոյում, այլև ապրում էր ռադիոյով: Ի վերջո պատահական չէ, որ նա իր կյանքի 46 տարիները նվիրել է ռադիոյին և ռադիոունկնդիրներին: Շուրջ 30 տարի աշխատելով Սուրեն Պետրոսյանի հետ՝ նրա հետ կապված մեծ հուշեր ունի նաև ռադիոհաղորդավարուհի Լաուրա Պետրոսյանը, ով իր հուշերի մասին պատմել է գրքում:

«Բացի այն, որ  մեր ընկերությունը եղել է չտեսնված ջերմ ընկերություն, իրենով վարակվում էր շրջապատը: Չունենալով բքանասիրական, երաժշտական կրթություն, ինքը հրաշալի հգիտեր երաժշտություն, գրականություն, նկարչություն»:

Սուրեն Պետրոսյանի հետ քիչ հուշեր չունի նաև ռադիոհաղորդավարուհի Լուսինե Գևորգյանը:

«Պայծառ, լավատես, նա առանց հումորի չէր կարող: Լուրջ բանն էլ հումորով էր ասում, երևի թե ճիշտն էլ դա էր: Մեծ բավականություն էր նրա հետ հաղորոդում վարել ու նրա պակասը, թե որպես մարդու և թե որպես հաղորդավարի շատ է զգացվում»:

Սուրեն Պետրոսյանի մտերիմներից էր նաև նախկին ռադիոական, այժմ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հավհաննես Պապիկյանը:

«Ինձ համար  նա դերասան էր, նա հաղորդումը ոչ թե կարդում էր այլ վայելել էր տալիս մեզ, քանի որ մատուցում էր ջերմությամբ և հումորով: Սուրենը հումորի շտեմարան էր»:

Սուրեն Պետրոսյանի հետ աշխատելու թերևս ամենաերկարամյա փորձը հաղորդավար Վարուժան Օլքինյանինն էր:

«Սուրեն Պետրոսյանի մասին խոսելը շատ հեշտէ  ու միևնույն ժամանակ՝ շատ դժվար: Նրանք, ովքեր Սուրենին գիտեին մակերեսորեն, թվում էր, թե նա անդարդ, ամբողջ օրը հումորով զբաղված մեկն է, բայց այն խորությունը, որ ուներ նա հոգու խորքում, այն գիտելիքները, որն նա օգտագործում էր ռադիոյում, թերևս չեմ կարողանում գտնել որևէ մեկին նրա հետ համեմատելու համար: Եվ պատահական չէ, որ նրա իսկական ըկերները մինչև այսօր, երբ ասում են Սուրեն Պետրոսյան, իրենցից անկախ աչքերը լցում են»:

Ի դեպ, ընդամենը 2 օրից նշելու ենք ռադիոյի օրը և Վարուժան Օլքինյանը պատահական չի համարում նաև այն, որ Սուրեն Պետրոսյանին նվիրված գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հենց ռադիոյի օրվան ընդառաջ:

Back to top button