

Մայիսի 3-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ազգային ժողովի 33 մանդատները վիճարկում են 7 կուսակցություն և 46 քաղաքացիներ: Խորհրդարանի մանդատներից 22-ը համամասնական են: Դրանց համար պայքարում են երեք խորհրդարանական ուժերը՝ «Ազատ հայրենիք»- ը, դաշնակցականներն ու ժողովրդավարները, արտախորհրդարանականներից կոմունիստներն ու «Շարժում 88» կուսակցությունը և Արցախի քաղաքական դաշտի նորեկները՝ «Ազգային վերածնունդ» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները:
Ի դեպ՝ կոմունիստական կուսակցույան համամասնական ցուցակով առաջադրվել է է Արցախի բանակի գեներալ Վյաչեսլավ Հյուսնունցը։ Ինչո՞ւ է գեներալը առաջադրվել հենց կոմկուսից, «Ռադիոլուրի» հարցից զարմանում է ու հարցին հարցով պատասխանում. բա ո՞ր կուսակցությունից պետք է առաջադրվեի: «Սովետական բանակում եղել եմ կոմունիստ ու որոշեցի՝ ես ինչ՞ու պետք է այլ կուսակցություն գնամ, քանի որ այդ պարտիան այսօրվա ամենահաստատուն կուսակցություններից է: Նույնիսկ նախագահն է այն օրն ասում ,որ Հայաստանի համար այդ տարիները ամենալավն են եղել»:
Գեներալը բերում է մի քանի փաստարկներ, որոնք շարժառիթ են հանդիսացել, որպեսի նա մուտք գործի քաղաքականություն: «Այսօրվա իշխանություններից շատ հիսաթափված ենք, դրա համար որոշել ենք գնանք, կարգի բերենք։ Ժամանակին բանակում կարգ ու կանոն ենք հաստատե ու արդյունքների հասել, որին իշխանական կառույցներում մինչև հիմա չեն հասնում»,- ասում է։
Հիշեցնենք, որ գեներալը Վյաչեսլավ Հյուսնունցը խորհրդային բանակում մեծ հաջողությունների էր հասել, սակայն 1992 թ.որոշում է վերադառանալ հայրենիք, քանի որ Արցախի համար ամենադժվարին տարիներն էին:
Արցախի ինքնապաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով Վյաչեսլավ Հյուսնունցը զգալի աշխատանքներ է կատարում՝ ձեռք բերելով զենք ու զինամթերք, ռազմական հանդերձանք: 13 տարի արցախյան բանակում ծառայելուց հետո անցնում է թոշակի:
Վյաչեսլավ Հյուսնունցը նշում է ,որ քարոզարշավի ընթացքում արցախցիների հետ հանդիպումներում հասկանում է, որ նրանց համար հրատապ խնդիրներն են խաղաղության հաստատումը, սոցիալական վիճակի բարելավումը, աշխատատեղերի ստեղծումը։ Եթե արդար ընտրություններ լինեն՝ կոմունիստները 10 տոկոս ձայն կհավաքեն, համոզված է գեներալ Հյուսնունցը։




