ԿարևորՔաղաքական

ՄԽ համանախագահներ. Մենք ճանաչում ենք ԼՂ ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ամփոփել են  Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ առանձին- առանձին կայացած հանդիպումների արդյունքները։

«Մենք ընդգծել ենք յուրաքանչյուր նախարարի հետ զրույցում երկու երկրների նախագահների երկխոսության ակտիվացման և ընթացիկ տարում նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու կարևորությունը: Նախարարները համաձայնեցին կրկին հանդիպել համանախագահների մասնակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգը ձևակերպելու համար»,- նշված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Համանախագահները նաև անդրադարձել են  մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում սպասվող խորհրդարանական ընտրություններին: «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրները, ինչպես նաև որևէ այլ պետություն, Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Ուստի, մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և ընդգծում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնց նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորումն է»,- նշել են համանախագահները:

Back to top button