Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով մայիսի 2-4-ը Ստեփանակերտ կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Կարինե Աճեմյանը, Շուշան Պետրոսյանը, Ռոբերտ Սարգսյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուբեն Հակոբյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Վահան Բաբայանը, Ռուզաննա Մուրադյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Միքայել Մանուկյանը, Մարգարիտ Եսայանը, ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը և ԱԺ արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ Հրայր Գևորգյանը: