ԿարևորՀասարակություն

Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարքը կարեւորում է, որպեսզի Հայոց ցեղասպանությունը մոռացության չմատնվի

Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրլն այսօր Հայոց կաթողիկե եկեղեցու Ներսես Պետրոս 19- րդ կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ կարեւոր է, որպեսզի Օսմանյան կայսրությունում հայերի ցեասպանությունը մոռացության չտրվի։

«Նման ողբերգությունները չեն կարող ջնջվել մարդության պատմության հիշողությունից, քանի որ նրանք կարող են կրկնվել։ Մենք այժմ ապրում ենք այն ժամանակներում, երբ Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, մի շարք այլ տարածաշրջաններում քրիստոնյաները սարսափելի վտանգների են ենթարկվում։ Նրանց ոչնչացնում են միայն, քանի որ նրանք քրիստոնյան են»,- Կիրիլ պատրիարքի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Համայն Ռուսիո պատրիրաքի խոսքով՝ մեր օրերում եւս հայ խաղաղ բնակչությունը վերապրել է «ոչնչացման սարսափելի օրեր» Սիրիայում հակամարտության հետ կապված։ «Հայ ժողովրդի 100- ամյա ողբերգությունը մեզ ստիպում է մտածել, որ այսօր պետք է պայքարել մարդկանց իրավունքների եւ կրոնական ազատությունների համար»,- ասել է նա։

Back to top button