Քաղաքական

Հուղարկավորումից մինչեւ առողջապահություն. այսօր խորհրդարանում

lusinevasilyanlenabadeyan

Ազգային ժողովն այսօր ձայների 92 կողմ, 4 դեմ, 12 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Դրանով Հայաստանում մասնավոր գերեզմանատների հիմնում է նախատեսվում: ԱԺ-ն ավարտել է նաև առողջապահական փաթեթի քննարկումը, որով կարգավորվում են  բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստման  խնդիրները, նաև  առաջարկվում է բուժաշխատողների  կադրային բանկ ստեղծել: Իսկ հիմնական քննարկումները ծավալվել են ատոմակայնին վերաբերող երկու համաձայնագրերի շուրջ: Դրանցից մեկով նախատեսվում է երկարաձգել ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը  մյուսեվ ՝ երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար մոտ 300 մլն դոլար  վարկային  միջոցներ ներգրավել:

Back to top button