ԿարևորՏնտեսական

Բերքը կմթերվի ողջ ծավալով, խոստացել է գյուղնախարարը

«Մեր գյուղացիական տնտեսություններն արդեն այսօր պետք է ամբողջովին վստահ լինեն, որ իրենց կողմից արտադրված բերքն անկախ որևէ հանգամանքից ամբողջ ծավալով, առանց որևէ խնդրի կիրացվի, և այդ գործընթացը պատշաճ և հստակորեն կազմակերպելու համար պետության կողմից բոլոր  անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են:  Մենք խիստ հետևողական ենք լինելու, որպեսզի բերքն  այգիներում չմնա, և մթերումները ժամանակին իրականացվեն: Գյուղացին այս հարցում մտահոգություն չպետք է ունենա»,- այսօր Վայոց ձորի մարզում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը այսեղ հրավիրել էր խորհրդակցություն ընթացիկ տարում խաղողի արտադրության, մթերման և իրացման գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրների քննարկման նպատակով:

Անդրադառնալով մթերումների գների հետ կապված բարձրացվող հարցերին ` Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ գինը որոշում է շուկան,  որը միևնույն ժամանակ պետք է խելամիտ լինի և երկուստեք շահավետ գյուղացիների և վերամշակող ընկերությունների համար:

Նախարարը խոսել է նաև պայմանագրային հիմունքներով աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության մասին` հորդորելով ակտիվացնել բերքի իրացման պայմանագրերի կնքման գործընթացը:

Back to top button